ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է բազմակարծության բացակայությամբ հայկական ԶԼՄ-ներում 9 ապրիլի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը միշտ չէ, որ հարգում է խոսքի ու մամուլի ազատությունը: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2010թ. Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, նախորդ տարի Հայաստանում տեղ են գտել լրագրողներին ահաբեկելու և նրանց դեմ բռնություն կիրառելու դեպքեր, մասնավորապես, հեռուստատեսությունում արձանագրվել է բազմակարծության և անաչառության բացակայություն, այդ թվում կառավարությանը քննադատելու մտավախություն: «Այդ վախը հանգեցրել է ինքնագրաքննության բարձր մակարդակի ԶԼՄ-ներում»,-ասվում է զեկույցում: Տարվա ընթացքում հաղորդվել է նրանց մասնագիտական գործունեության հետ կապված լրագրողների վրա հարձակումների ու նրանց հետապնդումների մասին: Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ շատ դեպքերում 2008թ. նախագահական ընտրություններից առաջ և հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ հարձակումների, նրանց ահաբեկման ու հետապնդման գործերի առնչությամբ առաջընթաց չի գրանցվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |