ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված դրությունը

PanARMENIAN.Net - Քաղաքացիների խոսքի ազատության, հավաքների անցկացման և խաղաղ ընտրությունների միջոցով իշխանափոխության իրավունքների սահմանափակումները շարունակում են Ադրբեջանի գլխավոր խնդիրները մնալ: Ինչպես ասվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված դրության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, անցյալ տարի այդ երկրում վատթարացավ ԶԼՄ-ների հետ կապված դրությունը, իսկ համատարած կոռուպցիան, այդ թվում դատական և իրավապահ համակարգերում շարունակում էր աճել:

«Անցյալ տարի շարունակվում էին ընդդիմության կողմնակիցների կամայական ձերբակալությունները: Կառավարությունը մարդկանց բանտարկում է քաղաքական նկատառումներով: Բանտերում մարդկանց ծեծի ենթարկելու դեպքերը տեղ են գտել նաև 2010 թվականին: Բացի դրանից, կառավարությունը որոշ դեպքերում սահմանափակում էր ազատ դավանանքի իրավունքը»,- նշվում է պետդեպարտամենտի զեկույցում:

Անդրադառնալով 2010 թվականի նոյեմբերին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` պետդեպարտամենտը նշում է, որ դրանք չէին համապատասխանում ԵԱՀԿ առանցքային չափանիշներին: «Չնայած, որ երկրում մոտ 50 քաղաքական կուսակցություններ են գործում, նախագահ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը գերիշխում է Ադրբեջանի քաղաքական դաշտում»,- նշվում է զեկույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---