Ռուսաստանի ջավախահայությունը նախազգուշացնում է Ջավախքում թուրքական ազդեցության ընդլայնումից10 ապրիլի 2011 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է գալիս Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի դեմ: Ջավախահայության կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Թե ինչի է հանգեցրել Թուրքիայի հետ բաց սահմանը, Վրաստանն Աջարիայի օրինակով սկսել է հասկանալ:Նույնը Թուրքիան ցանկանում է անել իր արևելյան գավառների հետ՝ բացել Ջավախքի հետ սահմանը, ողողել այն անորակ և էժան ապրանքներով, ներդրումներ կատարել և արդյունքում քաղաքական-տնտեսական ազդեցությունն ընդլայնել հայաբնակ տարածքների վրա: Մենք հայտարարում ենք, որ այդ նախագծի իրագործումը հակասում է Սամխցե-Ջավախեթի, ինչպես նաև Հայաստանի շահերին, քանի որ ուժեղացնելու է Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան, ինչպես նաև ամրապնդելու է Հայաստանի հաղորդակցական մեկուսացումը»,- ասվում է հայտարարությունում: Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ Թուրքիայից Վրաստան, Հայաստանը շրջանցելով դեպի Ադրբեջան երկաթուղու շինարարությունն ամբողջությամբ կմեկուսացնի Հայաստանը: Իր հայտարարությունում սփյուռքը պահանջում է վրացական իշխանություններից հրաժարվել այդ երկաթուղու շինարարությունից: Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի ղեկավարությանն առաջիկա հանդիպման հարցերի շարքում քննարկել այդ երկաթուղու շինարարության հարցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |