ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի 17 տանկեր

ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի 17 տանկեր

PanARMENIAN.Net - Կոալիցիայի ինթնաքիռները կրակ են արձակել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի 17 տանկերի վրա: Միսրաթա և Աջդաբիա քաղաքներում շարունակվում են մարտերը Քադաֆիի զորքերի և ապստամբների միջև: ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերով, մարտի վերջին Լիբիայում Միսրաթում ոչնչացվել է 15 տանկ, ևս երկուսը ոչնչացվել են Բրեգա քաղաքից ոչ հեռու: Ապրիլի 9-ին Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերը գրոհել են Աջդաբիայի վրա, որը հսկվում է ընդիմության զորքերի կողմից: Սկզբից նրանք հրետանային հարվածներ են հասցրել Աջդաբիայի վրա, հետո մարտի բռնվել քաղաքամերձ շրջաններում:

Ինչպես հաղորդում է BBC-ն, կառավարական զորքերի հարձակումն ապստամբներին վատ դրության մեջ է գցել: Զոհվել է 8 ապստամբ: Լիբիայի պետական հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում Քադաֆիի զորքերն իրենց դրոշն ամրացրել են քաղաքային դարպասների վրա:

Ապրիլի 9-ին Միսրաթում նույնպես զոհվել է 8 ապստամբ: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «ցավակցում են մարդկային կորուստների համար»՝ կապված Աջդաբիա քաղաքի մոտ լիբիացի ապստամբների տանկերի վրա հասցված հարվածների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---