Ապրիլի10-ին լրացել է Մարաղա գյուղի խաղաղ բնակչության կոտորածի 19-ամյա տարելիցը

Ապրիլի10-ին լրացել է Մարաղա գյուղի խաղաղ բնակչության կոտորածի 19-ամյա տարելիցը

PanARMENIAN.Net - 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը Մարաղա գյուղում հրկիզել է գյուղը և կոտորել բնակչությանը: Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ: Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի միջև: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, 63-ը` գերի վերցվել: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար: Տվյալները հաստատվել են Helsinki Watch միջազգային իրավապահ կազմակերպության կողմից:

Մարաղայի ողբերգությունը ղարաբաղյան կողմից գնահատվում է որպես ցեղասպանության ամենասարսափելի օրինակներից մեկը:

Իր դաժանությամբ և բարբարոսությամբ այդ ողբերգությունը չի զիջում ոչ Սումգայիթին, ոչ Հատինին, ոչ 1915-ի Հայոց ցեղասպանությանը: Ցավոք սրտի, Մարաղայի ողբերգական դեպքերը չեն արտացոլվել արտասահմանյան մամուլում և մինչ օրս համաշխարհային հանրության կողմից արժանի գնահատականի չեն արժանացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---