Երևանում ավարտվեց «Արմմոնո» փառատոնը11 ապրիլի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնը կարելի է համարել կայացած, այդ մասին մամլո ասուլիսում նշեց փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը: «Այս տարի եղան հաջողված, հետաքրքիր և ոչ այդքան հաջող ներկայացումներ: Փառատոնն այս տարի աչքի ընկավ նոր մասնակիցներով Իսրայելից և Եգիպտոսից: Մեծ աջակցություն ցուցաբերեցին նաև դեսպանատները», ասաց Մխիթարյանը: Ըստ փառատոնի տնօրենի, 9-րդ փառատոնի մեխն էին Բիրուտե Մարիի «Ունե» (Լիտվա), Գաբրիելա Մուսկալայի «Բուենոս Այրեսից վերադառնալիս» (Լեհաստան) և Իրինա Եվդոկիմովայի «Ոչ ոք» (Ռուսաստան) մոնոներկայացումները: Հայաստանյան ներկայացուցիչներից նշվեցին Նարեկ Ներսիսյանի մասնակցությամբ «Լյուսիեն Լյուկ» մոնոներկայացումը, որը փառատոնից հետո բազմաթիվ հրավերներ է ստացել արտերկրից, ինչպես նաև Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում…» ներկայացումը, որը նույնպես հրավիրվել է արտերկիր: Մարիաննա Մխիթարյանը նշեց նաև, որ եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ, որի պատճառով չի իրականացվել խոստացված տիտրերի ցուցադրությունը, չնայած որ թարգմանությունները նախապես պատրաստ են եղել: Վերոնիկ Դանիելի «Ցանկությունների երաժշտություն» (Ֆրանսիա) ներկայացումը չի կայացել միայն դերասանուհու` օդանավակայանում խնդիրներ ունենալու պատճառով: «Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կայացավ ապրիլի 3-8ը: Այս տարի ներկայացվեցին 8 միջազգային և Հայաստանի 7 ներկայացուցիչների գործեր: Փառատոնն անցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |