ԼՂ հարցով ենթահանձնաժողովն ապացուցեց կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու իր անկարողությունը11 ապրիլի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) 2005թ. ստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ապացուցեց իր անկարողությունը` հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու առումով` մի կողմ դրած «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջը»: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Ենթահանձնաժողովի աշխատանքների կասեցումը պայմանավորված էր հենց այս ձախողմամբ, և ոչ թե Լորդ Ռասսել-Ջոնսթոնի հանկարծահաս մահով»,- պարզաբանել է նա: Պատվիրակության ղեկավարն ավելացրել է, որ փոխանակ արագացնելու այդ հանձնաժողովի վերակազմավորումը և դա դարձնելու fait accompli, Վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշօղլուի պարտավորությունը պետք է լիներ Բյուրոյին այս պատճառների, ինչպես նաև իր կողմից հայ և ադրբեջանցի պատգամավորական պատվիրակությունների հետ անցկացված խորհրդակցությունների մասին տեղեկացնելը», - ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրել, որ այդ իսկ պատճառով հայկական կողմը հարցականի տակ է դնում այս հատուկ ենթահանձնաժողովի վերակազմակերպման անկեղծ, անկողմնակալ և ազնիվ մղումները: Դավիթ Հարությունյանը հիշեցրել է կառույցի պատգամավորներին, որ հայ և ադրբեջանական երկու հասարակությունների հաշտեցմանը օգտակար լինելու առաջին նվազագույն քայլը կարող է լինել միայն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը նվազեցնելուն միտված ձեռնարկները, ինչի առումով հայկական պատվիրակության կողմից նախկինում արված կոնկրետ առաջարկությունները առայժմ մնում են ուժի մեջ: ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հունվարի 25-ի նամակում, որը և կորչել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ շարունակական հանդիպումներին` հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը ԵԽԽՎ այս նստաշրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |