ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ադրբեջանցիներին հակաքարոզչության մորատորիում է առաջարկում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ադրբեջանցիներին հակաքարոզչության մորատորիում է առաջարկում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակությունն ադրբեջանական կողմին առաջարկել է հակաքարոզչության մորատորիում հայտարարել ցանկացած փոխադարձ մեղադրական հայտարարության վրա` Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների միջև` գալիք երկու նստաշրջանների ընթացքում: Մորատորիումին զուգահեռ հայկական կողմն առաջարկում է շարունակել երրորդ կողմերի միջնորդությամբ երկկողմ խորհրդակցությունները:

Ընդ որում, ընդգծվել է, որ երրորդ կողմ չեն կարող հանդիսանալ ԵԽԽՎ նախագահը, Բյուրոյի և Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորընծա ղեկավարները:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այս անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը ԵԽԽՎ-ում կգտնի համախոհներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---