Մինսկի մետրոյում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

PanARMENIAN.Net - Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է Բելառուսի ԱՊԾ-ն: «Նրանցից 6-ի մարմինները ներկա պահին ճանաչված են»,- ասվում է հաղորդագրությում:

ԱՊԾ տվյալների համաձայն, 149 մարդկանց բժշկական հասատատություններում ցուցադրվել է օգնություն: Այդ մարդկանցից 22-ը ծանր վիճակում են:

Երկուշաբթի երեկոյան Մինսկում «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում տեղի է ունեցել պայթյուն, երբ մետրոն բազմամարդ է եղել: Ապրիլի 13-ին Մինսկում հայտարարվել է Սգո օր` կապված ողբերգության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---