Քիմ Քարդաշյանին վշտացրել է իր լուսանկարը թուրքական Cosmopolitan-ի շապիկին ապրիլի 24-ի շեմին![]() 12 ապրիլի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանին վշտացրել է այն փաստը, որ հայտնի Cosmopolitan ամսագրի թուրքական հրատարակությունն օգտագործել է իր լուսանկարն ամսագրի ապրիլյան համարի շապիկի համար: Ինչպես հայտնում է TMZ-ն, Քարդաշյանն երբեք թույլ չէր տա, որ իր լուսանկարն օգտագործվեր Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար, հատկապես ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին: Ինչպես գրում է գործակալությունը, Քարդաշյանը մի շարք միջազգային ֆոտոսեսիաներ է արել, որոնց լուսանկարներն օգտագործել են Cosmo-ի մի քանի հրատարակություններ: Սակայն, հայտնի է, որ ամսագրի ներկայացուցիչները չեն հայտնել Քարդաշյանին ու նրա ներկայացուցիչներին, որ նրա լուսանկարները օգտագործվելու են նաև Cosmopolitan-ի թուրքական հրատարակության համար: «Cosmopolitan-ի հրատարակիչների կողմից Քիմ Քարդաշյանի լուսանկարների օգտագործումը ապրիլին, երբ մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անհարգալից է ոչ միայն դերասանուհու, այլ նաև ողջ հայ ժողովրդի հանդեպ»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |