Ապրիլի 13-ին Հռոմում տեղի կունենա Շառլ Ազնավուրի համերգը

Ապրիլի 13-ին Հռոմում տեղի կունենա Շառլ Ազնավուրի համերգը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հռոմում տեղի է ունենալու աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի համերգը: Ինչպես հայտնում է Musical news-ը, աշխարհահռչակ շանսոնյեի համերգը կայանալու է Parco della Musica համերգասրահում: Համերգը կայանալու է Սանտա Չեչիլիա Ազգային ակադեմիայում «Սանտա Չեչիլիա` դա հիանալի է» շարքի շրջանակներում:

Վերջին անգամ Ազնավուրը հանդես է եկել Իտալիայում 1983-ին: Ինչպես գրում է գործակալությունը, իտալական հասարակությունն անհամբերությամբ է սպասում անվանի շանսոնյեի համերգին:

Շառլ Ազնավուրը ֆրանսահայ շանսոնյե է և դերասան: Իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: 2009-ի մայիսի 5-ից Շվեյցարիայում Հայաստանի դեսպան է և ՄԱԿ կենտրոնակայանում երկրի մշտական ներկայացուցիչ:

Ազնավուրը ստեղծել է շուրջ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: «TIME» ամսագրի և CNN-ի անցկացրած հարցման համաձայն (1998) Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող:

Մշտապես բնակվում է Շվեյցարիայում, բայց նախկինի նման շարունակում է իրեն համարել հայ և ֆրանսիացի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---