Երևանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ12 ապրիլի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի եվրոպական համադաշնության ներկայացուցիչ Անատոլի Պացատին հիացած և զարմացած է, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված Ապրիլի 12-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը: Բացման արարողության ժամանակ Բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) ներկայացուցիչ և AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման համար. «Հիացած և զարմացած եմ, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված: Բոլորին հաջողություն եմ ցանկանում, իսկ մրցավարներին` արժանի մրցավարություն»: Հայաստանի Ազգային oլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկայնը ողջունել է բոլոր մասնակիցներին և հյուրերին` ընդգծելով, որ առաջնությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում, իր առանձնահատուկ տեղն ունի և ավանդական է դառնալու: Առաջին մրցութային օրը ռինգ են դուրս եկել մինչև 49, 56, 64, 81 և +91կգ քաշային կարգերի բռնցքամարտիկները: Առաջնությունում ներկայացված են մոտ 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |