Ուկրաինայի հայ երիտասարդները կոչ են անում Վիկտոր Յանուկովիչին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիան դիմել է Ուկրաինայի նախագահին՝ կոչ անելով օրենսդրորեն ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ըստ Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիայի նախագահ Դավիթ Մկրտչյանի, ՈւՀԵԱ-ն հուսով է, որ իրենց ձայնը լսելի կլինի Ուկրաինայի նախագահին:

«Հայոց ցեղասպանության փաստը դատապարտվել ու ճանաչվել է աշխարհի շատ երկրների կողմից, այդ թվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների կողմից: Սակայն, Ուկրաինան մինչ օրս չի որոշել իր վերաբերմունքն այդ հանցագործության հանդեպ»,-ասել է Մկրտչյանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

2010թ. ապրիլի 23-ին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք ազգային համայնքների ներկայացուցիչներ դիմել էին Ուկրաինայի նախագահին Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն ճանաչելու կոչով: Նման կոչերով դիմել են նաև Կիևի Գոլոսեևի շրջանային խորհուրդը, Իզյումսկի քաղխորհուրդը, Չերկասսկի քաղխորհուրդն ու Կիևի քաղխորհուրդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---