«Բարսելոնան» առանց դժվարության հաղթեց «Շախտյորին» և դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ13 ապրիլի 2011 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հարվածելով Չեմպիոնների Լիգայում իր իններորդ գոլը` Լիոնել Մեսսին պաշտոնապես ձևակերպեց «Բարսելոնայի» ուղեգիրը կիսաեզրափակիչ: Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Դոնբասս Արենա» մարզադաշտում «Շախտյորի» հետ հանդիպեց «Բարսելոնան», որին բավական էր մեկ գոլ իրացնել և երկու հանդիպումների արդյունքում 6:1 հաշվով դուրս գալ հաջորդ փուլ: Դոնեցկի թիմի կազմում առաջին իսկ րոպեներից դաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, որը բավական հաջող խաղ վարեց: Նա մի քանի անգամ աչքի ընկավ հեռակա հարվածներով և խաղի ավարտին կարող էր գոլ հարվածեց, սակայն նրա հարվածը կասեցրեց դարպասապահ Վիկտոր Վալդեսը: «Բարսելոնայի» հակառակորդը Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում կլինի «Ռեալ» - «Տոտենհեմ» հանդիպման հաղթողը. առաջին խաղից հետո 4:0 հաշվով առջևում է մադրիդյան թիմը: «Տոտենհեմը» «Ռեալին» կընդունի ապրիլի 13-ին Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |