Հայաստանում սեռական հողի վրա հանցագործությունները մեկ տարում ավելացել են 80 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազության տվյալների համաձայն 2010-ի առաջին կիսամյակում արձանագրվել է սեռական հողի վրա կատարված 54 հանցագործություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է իրավաբան Դավիթ Թովմասյանը: Նրա խոսքերով, 2009-ի նույն շրջանում նման հանցագործությունների թիվը կազմել է 30: «Այսինքն ստացվում է, որ մեկ տարում սեռական հողի վրա հանցագործությունների թիվն ավելացել է 80 տոկոսով»:

Թովմասյանը նաև հաղորդել է, որ «Կանանց համար ռեսուրսային կենտրոնը» հետևել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի դատական գործի ընթացքին, որտեղ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է կատարել անչափահաս աշակերտուհիների նկատմամբ, և հանգել է այն հետևության, որ Հայաստանի ՔՕ 140 և 141 հոդվածներում թերություններ կան: «Անընդունելի է, որպեսզի սեռական հողի վրա հանցագործություն կատարած մարդկանց պատիժը սահմանափակվի միայն տուգանքով»,- ասել է նա և հավելել, որ անհրաժեշտ է խստացնել պատիժը:

Դրա հետ կապված` Դավիթ Թովմասյանը և երկու այլ իրավաբաններ 2010-ին նախագիծ են պատրաստել ՔՕ-ում փոփոխություններ կատարելու համար: Առաջարկվում է բացառել տուգանք վճարելու հնարավորությունը, և որպես պատիժ սահմանել ազատազրկում: «Նման հանցագործությունները պետք է դիտարկվեն որպես սեռական հողի վրա կատարված ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն»,- ասել է նա և հավելել, որ պետք է միջոցներ ձեռնարկել`նման հանցագործությունները կանխելու համար: Նրա խոսքերով, շուտով այդ նախագիծը քննարկվելու է ՀՀ խորհրդարանում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---