Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Արցախի հետ սահմանամերձ գոտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՌՕՈՒ ավելի քան 10 կործանիչներ և մարտական ինքնաթիռներ զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետության հետ սահմանին: Այնտեղ է գտնվում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է զորավարժությունների անցկացումը և հաղորդել է, որ նախարարն անձամբ է հետևում դրանց: Աբիևն այցելել է նաև զորամասեր և ծանոթացել դրանց մարտական պատրաստվածության հետ, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---