Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո սկսել է առաջին մարզումները Բուենոս Այրեսում

Դավիթ Նալբանդյանը վիրահատությունից հետո սկսել է առաջին մարզումները Բուենոս Այրեսում

PanARMENIAN.Net - Աճուկային ճողվածքի վիրահատությունից հետո Դավիթ Նալբանդյանը վերադարձել է մարզումներին: Նա մեկնել է Բուենոս Այրես, որտեղ «Vilas Club» ակումբում անցկացնելու է իր առաջին մարզումները:

Նալբանդյանը կորտ է վերադարձել նախատեսվածից մեկ շաբաթ ուշ և, հավանաբար, չի հասցնի վերականգնվել Մադրիդի մաստերսին մասնակցելու համար:

Մաստերսը մեկնարկում է մայիսի 1-ին: Հնարավոր է` Նալբանդյանը հանդես կգա Հռոմի Մաստերսում մայիսի 8-ից. «Մաստերսները շատ բարձր վարկանիշ ունեն և դրանցում պետք է արժանի կերպով ելույթ ունենալ: Բացի դրանից, ես պատրաստվում եմ «Ռոլան Գարոսի» և «Ուիմբլդոնի»: Այդ մրցաշարերից հետո հուլիսի 8-10-ը հավաքականի հետ խաղալու եմ Դևիսի գավաթում»,- ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---