Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կտա մանկավարժական համալսարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության շրջանակներում կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և երգչուհի Հասմիկ Թորոսյանի (սոպրանո) համերգը:

Ծրագրում հնչելու են Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան և «Exsultate, jubilate» և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---