Երևանի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կարող է վարկանիշային դառնալ![]() 15 ապրիլի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ և ՀԱՕԿ-ի նախագահի առաջին տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման խոշոր մրցաշարերը նպաստում են սպորտի զարգացմանը Հայաստանում, բացի այդ, հյուրերը ծանոթանում են հայ ժողովրդի մշակույթին: «Մրցաշարն արդեն ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ-ի) օրացուցային պլանում: Մենք ցանկանում ենք, որ երևանյան մրցաշարը վարկանիշային դառնա: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսսի մրցաշարն անցնի բարձր մակարդակով և ես ուրախ եմ, որ բոլոր մասնակիցները գոհ էին»,-ասել է Գաբրիելյանը: 2010թ. մրցաշարին մասնակցել է 105 բռնցքամարտիկ 9 երկրներից, իսկ 2011թ. 135 բռնցքամարտիկ 16 երկրներից: «Անշուշտ, մեզ ուրախացնում է, որ հետաքրքրությունը մրցաշարի հանդեպ մեկ տարում աճել է, ավելացել է ոչ միայն բռնցքամարտիկների քանակը, այլ նաև մասնակից երկրների»,-ասել է Գաբրիելյանը: Ապրիլի 15-ին անցնում են կիսաեզրափակիչ մենամարտերը, իսկ ապրիլի 16-ին՝ Երևանի ժամանակով 12:00-ին կսկսվեն եզրափակիչ մենամարտերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |