Ֆրանսիայի դեսպանատունը մեծ անակնկալ կմատուցի Հայաստանի անկախության 20-ամյակին![]() 15 ապրիլի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպանատունը կշարունակի մշակութային ծրագրերը Հայաստանում, ապրիլի 15-ին լրագրողներին է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում, սակայն միջոցառումների շարքը կշարունակվի ողջ տարվա կտրվածքով»,- ասել է Ռենոն: Հունիս ամսին սպասվում են երաժշտական տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կմասնակցի ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր, ում անունը դեսպանը չցանկացավ հրապարակել: Այս տարվա նոյեմբեր ամսին տեղի կունենա կոլոկվիում, նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս ամենից բացի, դեսպանը շեշտեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակին Ֆրանսիայի դեսպանատունը պատրաստել է մեծ անակնկալ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |