Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր միջոցները ԵՄ հետ կապեր հաստատելու համար, գտնում է ֆրանսահայ փորձագետը15 ապրիլի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնայի Ղարաբաղի ղեկավարությունն ունի բոլոր միջոցները Եվրամիության հետ կապեր հաստատելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտ ժամանակներս Արցախը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացելու Բրյուսելում և Փարիզում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը, որի 48-րդ կետում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը Մերձդնեստրիայում և Հարավային Կովկասում: Ֆրանսահայ փորձագետի խոսքով, Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որպեսզի չճանաչված կազմավորումները հարաբերություններ հաստատեն միայն առանձին երկրների հետ, ինչպես օրինակ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրիան են հաստատել Ռուսաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի հետ: «Որքան շատ կապեր լինեն այդ կազմավորումների հետ, այնքան քիչ հավանական է պատերազմի վերսկսումը»,- ասել է Մինասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |