Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մեղավորը Իրանն է, գտնում են ԱՄՆ-ում![]() 16 ապրիլի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Իրանը փորձում է խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և երկարացնել հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Թեհրանն այնպես է գործում, որ ապստամբություններն արաբական երկրներում օգտագործի իր շահերի համար: Իրանը փորձում է խարխլել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և երկարացնել հակամարտությունները»,-ասել է Քլինթոնը, հաղորդում է AP-ն: 2011թ. մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ, մասնավորապե, Թունիսը, Եգիպտոսը, Բահրեյնը, Յեմենն ու Լիբիան հայտնվեցին ժողովրդական հուզումների կիզակետում, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների և բողոքի ցույցերի, որոնք արդեն իսկ իշխող ռեժիմների տապալման պատճառ հանդիսացան Եգիպտոսում ու Թունիսում: Այժմ համառ պայքար է ընթանում Լիբիայում: Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը դատապարտել է Իրանին կազմակերպության անդամ երկրների գործերին միջամտելու համար: Հանդիպման մասնակիցները Իրանի վրա դրեցին պատասխանատվությունը Բահրեյնում պառակտում առաջացնելու համար, ինչպես նաև դատապարտեցին Իրանի միջամտությունը Եմենի ներքին գործերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |