Այսօրվանից Ռուսաստանն ու Թուրքիան չեղյալ են հայտարարում մուտքի արտոնագրերը![]() 16 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ուժի մեջ մտավ 2010 թվականի մայիսին Թուրքիա Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ Անկարայում ստորագրված` փոխադարձ այցելությունների պայմանների մասին միջկառավարական համաձայնագիրը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է. «Այժմ ռուսներն առանց արտոնագրի կարող են Թուրքիայում, իսկ թուրքերը` Ռուսաստանում գտնվել 30 օրվա ընթացքում: Թուրքիա կամ Ռուսաստան ժամանելուն պես անձնագրում նիշ կդրվի, որը, ինչպես և սովորական տուրիստական արտոնագիրը, աշխատանքային գործունեության իրավունք չի տալիս: Եթե քաղաքացուն հարկավոր է ավելի երկար ժամկետով մնալ, ապա նախկինի պես նա ստիպված կլինի հյուպատոսական հաստատություններ դիմել արտոնագրի համար: Կարելի է հատուկ տուրիստական բնակության թույլտվություն ձևակերպել 90 օր ժամկետով, որը կարելի է տարին մեկ անգամ ստանալ»: Առանց արտոնագրի գտնվելու ժամկետի գերազանցումը կպատժվի խիստ տուգանքներով: Խախտողներին կարտաքսեն` հինգ տարվա ընթացքում երկիր մուտք գործելու արգելքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |