«Օգնիր քեզ» հասարակական կազմակերպությանը մի քանի ժամում հաջողվել է 150 000 դրամ հավաքել

PanARMENIAN.Net - «Օգնիր քեզ» հասարակական կազմակերպությանը, որն օգնում է սոցիալապես անապահով մարդկանց, մի քանի ժամում հաջողվել է 150 000 դրամ հավաքել: այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին կազմակերպությունից: Գործակալության զրուցակիցն ասաց, որ արդեն դրամական միջոցներ են փոխանցվել կազմակերպության բանկային հաշվին HSBC բանկում` 004 10 10 10 004: Սակայն, թե կոնկրետ ինչքան է փոխանցվել, հայտնի կդառնա երկուշաբթի օրը: Ինչպես լրագրողներին հաղորդեց կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը, կազմակերպությունը մտադիր է թափանցիկ քաղաքականություն վարել: Նրա խոսքով, հանրությանը հաշվետվություն կներկայացվի կազմակերպության գործունեության մասին, մարդիկ նաև կկարողանան տեսնել, թե ով և ինչքան գումար է նվիրաբերել:

«Օգնիր քեզ» հասարակական կազմակերպությունը մտադիր է գումար հավաքել 16-ամյա տղայի համար, որը երկու երիկամն էլ չունի: «Տղայի մայրը պատրաստ է դոնոր դառնալ, սակայն ընտանիքը չունի գումար, որպեսզի վճարի վիրահատության համար»,- հաղորդեց նա` ավելացնելով, որ վիրահատությունն արժե 7,5 մլն դրամ, որից 2,5 մլն-ը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 2,5-ը` հայ-շվեյցարական հիմնադրամը: Ընտանիքին մնում է միայն 2,5 մլն ավելացնել գումարին, որն էլ մենք մտադիր ենք հավաքել»,- նշեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ հիվանդը ներկա դրությամբ Արաբկիր բժշկական կենտրոնում է պառկած:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---