The Financial Times. Կոտորածը Դիարբեքիր նահանգում սատանայական մասշտաբների է հասել

PanARMENIAN.Net - «Ավերվող կայսրություններ» գրքում Մայքլ Ռեյնոլդսը տպավորիչ և շատ յուրահատուկ գնահատական է տալիս Ռուսական և Օսմանյան կայսրություններում տեղ գտած իրադարձություններին` 1908թ. Երիտթուրքական հեղաշրջման և Առաջին աշխարհամարտի ավարտի միջև ընկած ժամանակահատվածում: Նա կենտրոնանում է արևելյան անատոլիայի և Ռուսաստանի հարավային սահմանամերձ տարածքների վրա, որտեղ հայերի, ասորիների, կովկասյան թուրքերի, չերքեզների, կազակների, հույների, քրդերի և թաթարների պայթյունավտանգ խառնուրդն ընդհանուր համայնքներով էր ապրում»,- գրում է The Financial Times-ը «Անկում և փլուզում» հոդվածում:

Երբ կայսրությունները պատերազմի մեջ մտան, Ռուսաստանը զգաց Օսմանյան կայսրության վերջնական պառակտումն առաջացնելու հնարավորությունը: Օսմանները 1911-1913թթ. Լիբիական և Բալկանյան պատերազմներում կորցնելով իրենց տարածքի մեկ երրորդն ու բնակչության մեկ հինգերորդը`եզրակացրեցին, որ պետությունը փրկելու համար շատ ավելի ագրեսիվ մոտեցում է պահանջվում: Պատերազմը միջհամայնքային լարվածություն առաջացրեց սահմանամերձ շրջաններում, որը պայթյունի վերածվեց այն պայմաններում, երբ և' ռուսական, և' թուրքական ուժերը քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործություններ էին կատարում: առավել ցավալի և հայտնի օրինակը հայերի տեղահանումն ու կոտորածն է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին:

Որոշ վայրերում, ինչպես օրինակ Դիարբեքիր նահանգում, գրում է նա, «կոտորածը սատանայական մասշտաբների է հասել»: Ռեյնոլդսը գրում է, որ վիճակագրական տվյալների առավել հեղինակային հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ժամանակ առնվազն 664 հազար հայ է զոհվել կամ նախապատերազմական Անատոլիայի հայ բնակչության 45%, սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ մահացության մակարդակն ավելի բարձր է եղել, և խոսում են առնվազն մեկ միլիոն զոհվածերի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---