Դյուսելդորֆում արդեն նախապատրաստում են բեմը «Եվրատեսիլ 2011»-ի համար16 ապրիլի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում արդեն նախապատրաստում են բեմը «Եվրատեսիլ 2011»-ի համար: Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, երկու շաբաթ անց Դյուսելդորֆում կմեկնարկեն մրցույթի մասնակիցների փորձերը, և այդ կապակցությամբ կազմակերպիչները սկսել են երգիչների համար պատրաստել բեմը: Հայտնի է, որ ֆուտբոլային դաշտը բեմի է վերածվել: Այս տարի Դյուսելդորֆում «Եվրատեսիլին» կմասնակցեն 43 երկրների ներկայացուցչներ: «Եվրատեսիլ 2011»- մասնակից երկրներն արդեն անցկացրել են ազգային ընտրությունը և պարզել մասնակիցների անունները: Եվրոպական հեռարձակման միությունն արդեն ստացել է «Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցների երգերը: Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը`Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ` 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |