Ճապոնիա. Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասնում է 14 հազարի

Ճապոնիա. Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասնում է 14 հազարի

PanARMENIAN.Net - Վերջին տվյալների համաձայն, Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվել է 13 հազար 778 մարդ: Այդ մասին հաղորդում է երկրի ոստիկանության գլխավոր վարչությունը: Ոստիկանության տվյալների համաձայն, 14 հազար 141 մարդիկ համարվում են անհայտ կորած: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Միյագիի պրեֆեկտուրայում՝ 8 հազար 381 մարդ: Իվատեում մահացել է 3 հազար 974 մարդ, Ֆուկուսիմայում՝ 1 360:

Ավելի քան 2,5 հազար ժամանակավոր կացարաններում գտնվում է 136 հազար հոգի, որոնք անօթևան են մնացել աղետի հետևանքով և տարհանվել «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի շրջանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---