Սիրիայի նախագահը մտադիր է վերացնել երկրում արտակարգ դրությունը

Սիրիայի նախագահը մտադիր է վերացնել երկրում արտակարգ դրությունը

PanARMENIAN.Net - Առաջիկա շաբաթվա ընթացքում Սիրիայում կարող է վերացնել արտակարգ դրությունը, որը երկրում գործում է 48 տարի: Արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու մտադրության մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Նրա խոսքերով, ռեժիմը չեղյալ հայտարարելուց հետո ոչ ոք երկրում այլևս առիթ չի ունենա բողոքներ կազմակերպելու համար:

«Դրանից հետո մենք չենք հանդուրժելու սաբոտաժի փորձը»,- մեջբերում է Սիրիայի նախագահի խոսքերը Associated Press-ը:

Այս շաբաթ Ասադը ձևավորել է նոր կառավարություն: Նա նաև կարգադրել է ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին: Բացառություն է արվել միայն նրանց համար, ովքեր «առնչվում են հանցագործուններ կատարելու հետ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---