Ադրբեջանում Իլհամ Ալիևի դեմ արդեն երեխաներն են բողոքում

PanARMENIAN.Net - Հանրային պալատի աղբյուրները հաղորդում են Բաքվում ապրիլի 17-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում 71 ցուցարարների ձերբակալության մասին, որոնց շարքում` խորհրդարանի նախկին պատգամավոր Պանախ Հուսեյնը: Ձերբակալվածներից շատերին տարել են Նասիմի ոստիկանություն:

Ոստիկանությունը «Սախիլ» պուրակից վտարել է այնտեղ հանգստացող տասնյակ մարդկանց, ներառյալ թոշակառուներին և երեխաներով ընտանիքներին: Ոչինչ չբացատրելով` ոստիկանները շրջապատել են պուրակը և ոչ ոքի ներս չեն թողել: Ախունդովի անվան գրադարանի մոտ ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ կնոջ 5տ երեխայի հետ: Ինչպես հաղորդում է Turan-ի թղթակիցը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեխան սկսել է վանկարկել «Ազատություն» և «Հրաժարական»: Շուրջ 10 ընդդիմադիրներ ձերբակալվել են «Նիզամի» կինոթատրոնի շրջանում և տարվել ոստիկանություն: Նույնքան ակտիվիստներ ձերբակալվել են «Սախիլ» պուրակին մոտենալիս: Շուրջ հարյուր մարդ խմբվել է Նիզամի փողոցի շրջանում, որտեղ նրանք շրջապատված են ոստիկանների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---