Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի գիրքը Մեծ եղեռնի մասին

Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի գիրքը Մեծ եղեռնի մասին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերեն թարգմանությամբ: 850 էջից բաղկացած գրքի հայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել օրերս, և ինչպես հայտնեց Սվազլյանը, գրքի թուրքերեն տարբերակը պարզապես մի փոքր ուշանում է: Հայերենից թուրքերեն թարգմանության հեղինակներն են Տիգրան Տեր-Օղորմջյանը և Պետրոս Չաղիջյանը: Գիրքը լույս է տեսնելու հայտնի թուրք իրավապաշտպան Ռագըբ Զառաքոլույի «Բելգե» հրատարակչատանը: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին Սվազլյանը, թարգմանությունը նախապես էր արվել և Զառաքոլուն իր 2011 թ. փետրվարին Հայաստան կատարած այցի ժամանակ սիրով համաձայնվեց լույս ընծայել գիրքն իր տպագրատանը:

Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեզասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը ընդգրկում է Հայոց ցեղասպանության ականատեսներից և նրանց երեխաներից գրառված Եղեռնի մասին հուշերը, պատմական երգ-վկայությունները, որոնք հեղինակը գրի է առել 1955 թ.-ից սկսած: Բացի վերը նշվածներից, գրի են առնվել 5 արաբ հեղինակների հիշողություններ, ովքեր Դեր-Զոր անապատից ընդունել են հայ գաղթականներին: Օգտագործվել են նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի որոշ արխիվներ: Ընդհանուր թվով Վերժինե Սվազլյանը հավաքել է 700 միավոր վկայություն: Այս ամենից բացի, գրքում ընդգրկված են նաև ամփոփումներ, համառոտագրություններ, ծանոթագրություններ, օտարալեզու բառարան, թեմատիկ, անձնանունների, տեղանունների ցուցիչներ, 288 միավոր լուսանկար և քարտեզներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---