Սփյուռքի նախարարությունը որոշել է պատասխանել Թամար Պողոսյանին

Սփյուռքի նախարարությունը որոշել է պատասխանել Թամար Պողոսյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունում չկան և չեն կարող լինել կոռուպցիոն երևույթներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը` պատասխանելով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի հայտարարությանը, որը մեղադրել է նախարարությանը փողեր լվանալու մեջ: Նրա խոսքերով, Պողոսյանի բոլոր մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Այդ առումով Պետրոսյանը նշել է, որ Պողոսյանը նման աղմուկ է բարձրացրել, քանի որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի պետբյուջեից հիմնադրամի համար հատկացված փողերը ծախսվեն ոչ արդյունավետ ճանապարհով: Ինչպես հաղորդել է Ստեփան Պետրոսյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում Թամար Պողոսյանը պայմանագիր է կնքել «Oվացիա» կազմակերպության հետ, որը բեմական ծառայություններ է տրամադրել 25 մլն դրամով: «Սակայն նախարարությունը որոշակի հետազոտություններ է անցկացրել և պարզել, որ այդ գումարը շուկայական գնի համեմատ զգալիորեն բարձր է, և նախարարությունն այդ կազմակերպությանը վճարել է 18 մլն դրամ: Բայց Պողոսյանը համաձայն չի եղել այդ որոշման հետ և պահանջել է, որպեզի կազմակերպությանը վճարեն այն գումարը, որը նշված է եղել պայմանագրում»,- ասել է նա:

Անդրադառնալով Պողոսյանի գործունեությաը` Ստեփան Պետրոսյանն ասել է, որ փառատոնի շրջանակներում Թամար Պողոսյանը կատարված աշխատանքի համար լրացուցիչ իրեն 2.8 մլն դրամ հավելավճար է դուրս գրել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---