Թուրքամետ կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին Թուրքիայի հիմնադրման օրը տոն հռչակել

Թուրքամետ կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին Թուրքիայի հիմնադրման օրը տոն հռչակել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել մի բանաձևի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է Թուրքիան համարել ԱՄՆ կարևորագույն գործընկերներից մեկը: Նախագիծը ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի նահանգը ներկայացնող հանրապետական Վիրջինիա Ֆոքսը: Նախագծի համաձայն պահանջվում է, որպեսզի հոկտեմբերի 29-ը որպես Թուրքական Հանրապետության օր ամեն տարի նշվի ԱՄՆ-ում: Բանաձևի նախագծում ասվում է, որ «Թուրքիան առավելապես մահմեդական, աշխարհիկ ու ժողովրդավարական երկիր է և նախագահ Օբաման դիտարկում է Թուրքիային որպես ռազմավարական գործընկերոջ»:

Եթե Ներկայացուցիչների պալատը հավանություն տա, ապա բանաձևում կներառվի հետևյալ նախադասությունը. «Թուրքիան, որն ամրապնդում է իր ժողովրդավարությունը, կայունության աղբյուր է իր տարածաշրջանում»:

Նախագծում նաև առաջարկվում է երախտագիտություն հայտնել Թուրքիային, որը զգալի ավանդ ունի Իրաքում ու Աֆղանստանում կայունության հաստատման գործում և ավանդ ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է TRT-russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---