Արթուր Աբրահամ. Ուորդը ուժեղ մարտիկ է, սակայն ԱՄՆ-ի իմ հայրենակիցների աջակցությամբ ես կհաղթեմ նրան

Արթուր Աբրահամ. Ուորդը ուժեղ մարտիկ է, սակայն ԱՄՆ-ի իմ հայրենակիցների աջակցությամբ ես կհաղթեմ նրան

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը վստահ է, որ Կալիֆորնիայի հայ համայնքը կսատարի իրեն Super Six մրցաշարի կիսաեզրափակչում WBA վարկածով չեմպիոն, անպարտելի ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդի դեմ մենամարտում: Մենամարտը տեղի կունենա մայիսի 14-ին Կարսոնի The Home Depot Center-ում:

Այս պահի դրությամբ հայ բռնցքամարտիկը պատրաստվում է առաջիկա մենամարտին գերմանական փոքր Յուսեդոմ կղզում, հայտնում է fightnews.com-ը:

«Ես հուսով եմ, որ կվերադառնամ Ամերիկա ու մեծ հաղթանակ կտանեմ: Լոս Անջելեսում բազում հայեր կան և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանի պայքար ցույց տամ իմ երկրպագուներին: Նրանց ջերմ աջակցությունը իրոք շատ բան է նշանակում ինձ համար: Դա ինձ լրացուցիչ մոտիվացիա է տալիս: Ուորդը ուժեղ մարտիկ է, սակայն ԱՄՆ-ի իմ հայրենակիցների աջակցությամբ ես կհաղթեմ նրան»,-խոստացել է Աբրահամը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---