Թուրքիան 244 մլն դոլարի հրթիռներ ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - 2010 թվականին երկու թուրքական ընկերություններ, որոնք գործում են պաշտպանական ոլորտում, 267 մլն դոլարի արտադրանք են արտահանել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հրթիռների ու ռեակտիվ զինամթերքի խոշոր թուրքական արտադրող ROKETSAN ընկերությունը 244 մլն դոլարի արտադրանք է արտահանել Ադրբեջան: «Otokar» ընկերությունը սկսել է 23 մլն դոլարի պայմանագրի իրագործումը Ադրբեջանի հետ, որով նախատեսվում է Ադրբեջան արտահանել Cobra տիպի զրահատեխնիկա ու Land Rover Defender ավտոմեքենաներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---