Օշականում կայացավ ռուս զինվորներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Օշականում կայացավ ռուս զինվորներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Օշականում կայացավ 1827 թվականի Օշականի ճակատամարտում զոհված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ռուս ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Արարողությունը տեղի ունեցավ Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասնակցությամբ: Բացմանը ներկա էին նաև Ռուսաստանի և Հայաստանի նախարարներ ու մարզպետներ, որոնք մասնակցում են Երևանում ընթացող Ռուս-հայկական առաջին միջտարածաշրջանային ֆորումին:

Սերգեյ Նարիշկինը Ռուսաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ընդհանուր պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքի համար:

Օշականի հուշարձանը բարեկարգվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ: Աշխատանքները վարում էր «Պատվի խնդիր» Ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը` հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---