«Բազե» ակումբը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆոտո-մրցույթ է հայտարարում

«Բազե» ակումբը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆոտո-մրցույթ է հայտարարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը «Երեխաներին պետք է պաշտպանել ողջ տարին, այլ ոչ թե տարին մեկ անգամ» խորագրով ֆոտո-մրցույթ է հայտարարում: Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը, մրցույթը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է վերաբերվեն երեխաներին կամ անդրադառնան երեխաների խնդիրներին:

Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներ: Յուրաքանչյուր լուսանկարիչ կարող է մինչև երեք լուսանկար ներկայացնել: Լուսանկարները պետք է լինեն JPEG, GIF, JPG կամ BMP ձևաչափի, A4 չափսի և բարձր որակ ունենան: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---