Մոսկվայում ծայրահեղականները դատվել են ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիների վրա հարձակվելու համար

PanARMENIAN.Net - Մոսկվայի Տուշինի շրջանային դատարանը վճիռ է կայացրել ծայրահեղականների խմբի վերաբերյալ, որոնք հարձակում են գործել ոչ սլավոնական արտաքինով քաղաքացիների վրա: Դատապարտյալներ Դմիտրի Վալիուլինը (1985 ծնվ.) և Դմիտրի Սուրովը (1988 ծնվ.) դատապարտվել են 9 տարվա ազատազրկման, իսկ Դենիս Շչուպլեցովը (1986 ծնվ.)` 8.5 տարվա խիստ ռեժիմի գաղութում: Դատարանը նաև տուժած Սարգիս Սահակյանին փոխհատուցում է վճարել հասցված բարոյական վնասի համար յուրաքանչյուր դատապարտյալից մեկ միլիոն ռուբլու չափով:

Սարգիս Սահակյանի վրա հարձակումը տեղի է ունեցել 2009-ի դեկտեմբերի 19-ին քաղաքամերձ գնացքում: Նա ստացել է ծանր մարմնական վնասներ, այդ թվում կորցրել է աջ աչքը: Նույն օրը խմբի կողմից ծեծի է ենթարկվել Ալեքսանդր Սատրիվանովը, որն ազգությամբ չուվաշ է: Քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Հայերի միության և ՀՀ դեսպանատան միջնորդությամբ: Հանցագործներին ձերբակալել են 2010-ի հոկտեմբերի 6-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---