«Ալեքս Գրիգը» պետք է բացատրի ինչու են թանկացել կարագն ու բուսական յուղը20 ապրիլի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի և բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ: Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, այսօր՝ ապրիլի 20-ին կայացած նիստում որոշվեց վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ: Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի և բուսական յուղի ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: 5 -օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաև հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ: Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է: Հանձնաժողովը որոշեց տեղեկատվություն պահանջել նաև վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու, արդյոք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՝ ոչ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |