Աշխարհը, այդ թվում և Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայից

Աշխարհը, այդ թվում և Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայից

PanARMENIAN.Net - Չնայած միջուկային էներգիայի բերած աղետներին, համաշխարհային տերությունները մտադիր չեն հրաժարվել դրանից: Չեռնոբիլի աղետը և «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը չեն նվազեցնում ատոմային էներգիայի նշանակությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիո Ամանոն` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ միասին հանդես գալով Չեռնոբիլում կայացած մամլո ասուլիսում: Ամանոն ընդգծել է, որ աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայի օգտագործումից, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել միջուկային օբյեկտների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար:

Նոր էներգաբլոկի կառուցումից մտադիր չէ հրաժարվել նաև իր տարածքով փոքր Հայաստանը, որի արտադրած էներգիայի 50%-ն այսօր բաժին է ընկնում Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկին: «Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են այն մասին, որ իրավիճակը ճապոնական Ֆուկուսիմայում չի ազդելու հանրապետության էներգետիկ քաղաքականության իրագործման վրա: Ծրագրով նախատեսված է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարություն, և այն պետք է կառուցվի»,- ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, համաշխարհային միջուկային հասարակայնությունը լրջորեն մտահոգված է գործող ԱԷԿ-ների անվտանգությամբ, ինչից ելնելով Միջուկային անվտանգության կարգավորման արևմտաեվրոպական մարմինների ասոցիացիան (WENRA) հատուկ ծրագիր է մշակել ԱԷԿ-ի անվտանգության խորացված հետազոտման թեստ անցկացնելու համար: Հայկական ԱԷԿ-ում ձեռնամուխ են եղել նաև անվտանգության մակարդակի մանրամասն ուսումնասիրությանը, որի արդյունքները ներկայացվելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին: Բացի դրանից, Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման կազմակերպման մեջ մայիսին կկարողանա համոզվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը:

Չնայած, որ մեր հարևանները, այդ թվում և Ադրբեջանը պարբերաբար հանդես են գալիս «ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին» հայտարարություններով, Հայաստանը մտադիր չէ արձագանքել նման հայտարարություններին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---