Մոսկվայում ձախողվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի հերթական փորձը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում թուրքերի հերթական հակառուսական և հակահայկական սադրանքը լիովին ձախողվել է: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀայԻնֆոԿենտրոնում, «Գայդպարկ.ռու» կայքն ապրիլի 20-ին հաղորդեց, որ Նոր Արբատ փողոցում Մոսկովյան Գրքի տանը ծրագրված է Թուրքիայի Անվտանգության խորհրդի հատուկ հակահայկական բաժնի աշխատակից Մեհմետ Փերինչեքի «Հայկական հարցը 120 փաստաթղթերում ռուսական պետական արխիվներից» գրքի շնորհանդեսը: Ծրագրված էր նաև պատասխան ակցիան, որի մասին մոսկովյան «Հյուսիսափայլը» հեռատեսորեն լռել էր, որպեսզի թշնամուն տեղեկատվությամբ չզիներ: Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված այդ սադրանքի մեկնարկից շատ առաջ Մոսկվայի հայ երիտասարդությունը պիկետ կազմակերպեց Գրքի տան դիմաց` համապատասխան նյութեր բաժանելով:

Մոսկվացիներից մեկը, ծանոթանալով ներկայացվելիք գրքի բովանդակությանը, պարզապես չկարողացավ զսպել իր վրդովմունքը. «Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում մեկ այլ ժողովրդի ռուսամետ կողմնորոշման մեջ մեղադրելու և դրանով գործած ցեղասպանությունն արդարացնելու համար իսկապես պետք է թուրք լինել»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---