Վիկ Դարչինյանը բաց մարզում է անցկացրել Boxing Gym with Oscar de la Hoya-ում

Վիկ Դարչինյանը բաց մարզում է անցկացրել Boxing Gym with Oscar de la Hoya-ում

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և մեքսիկացի Աբներ Մարեսը բաց մարզում են անցկացրել Boxing Gym with Oscar de la Hoya-ում ԶԼՄ-ների համար: Բռնցքամարտիկները մրցաշարի շրջանակներում կմենամարտեն Յոնի Պերեսի ու Ջոզեֆ Ագբեկոյի հետ: Սակայն, Ագբեկոն վնասվածք է ստացել և ապրիլի 24-ի մենամարտը Մարեսի հետ կարող է չկայանալ:

Դարչինյանը հույս է հայտնել, որ մենամարտին ներկա կգնտնվեն իմ բազում հայրենակիցներ հայկական դրոշներով: «Նրանք ծանոթ են իմ ոճին և որ իմ մենամարտերը հետաքրքիր են անցնում: Ես վստահ եմ, որ կհաղթեմ Պերեսին: Ես ինձ ավելի ուժեղ եմ զգում, քան երբևէ»,-Դարչինյանին է մեջբերում fightnews.com-ը:

Բռնցքամարտիկն ասել է, որ Պերեսի հետ հանդիպումից հետո մտադիր է ռևանշ անցկացնել Մարեսի կամ Նոնիտո Դոների հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---