Վահրամ Աթանեսյան. ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կնախապատրաստեն նախագահների հանդիպումը

Վահրամ Աթանեսյան. ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կնախապատրաստեն նախագահների հանդիպումը

PanARMENIAN.Net - ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կնախապատրաստեն երեք երկրների նախագահների ամռանը կայանալիք հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Ըստ նրա, ոչ մի արմատական փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշման մեջ տեղի չի ունենա: «Վերջերս պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել: Ուստի, ասել, թե բեկում է լինելու, չի կարելի: ԵԱՀԿ ՄԽ ապրիլի 14-ի վերջին հայտարարության մեջ ասվել է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն հիմնարար սկզբունքները և սկսեն աշխատել համապարփակ խաղաղ պայամանգրի վրա: Սակայն, ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան արվի այդ ուղղությամբ»,-ասել է Աթանեսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---