«Ինչի մասին պետք է գրեն կամ լռեն ԶԼՄ-ները» Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի գլխավոր թեման էր

«Ինչի մասին պետք է գրեն կամ լռեն ԶԼՄ-ները» Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի գլխավոր թեման էր

PanARMENIAN.Net - Ահաբեկչական գործողությունների լուսաբանման ժամանակ ԶԼՄ-ները պետք է որոշ սահմանափակումների դիմեն: Այդ մասին «Իմանալու և չիմանալու իրավունքը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ ասել է «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ, Ռուս-Հայկական համալսարանի գործնական լրագրության ամբիոնի վարիչ Հայկ Բաբուխանյանը: Նա կարևորել է նաև լրագրողների ու ուժային կառույցների մասնագիտական պատրաստվածությունը և նրանց համագործակցությունը:

Բաբուխանյանը նշել է, որ կարևոր է նաև, թե ինչ մակարդակում է հանրության բարոյական նշաձողը, ինչ տեղեկատվություն է այն ընկալում, ինչը՝ մերժում: «Այս առումով ես տեսնում եմ սահմանափակման 3 սխեմա. օրենսդրական, քաղաքացիական ու էթիկական»-ասել է նա:

Իր հերթին ՍՏԲ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մուստաֆինն ասել է, որ ԶԼՄ-ները պետք է այնպես աշխատեն, որ գործիք չդառնան ահաբեկիչների ձեռքին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---