Բաքուն չի բարեհաճել բացատրել, թե ինչու թույլ չի տվել Բրայզային այցելել Նախիջևանի գերեզմանոցի ավերակները

Բաքուն չի բարեհաճել բացատրել, թե ինչու թույլ չի տվել Բրայզային այցելել Նախիջևանի գերեզմանոցի ավերակները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այցելել 1300-ամյա հայկական գերեզմանոցը Հին Ջուղայում: Այդ մասին հայտարարել է դեսպանատան մամլո ծառայությունը: 7-րդ դարի խաչքարերի ոչնչացման ժամանակից ի վեր հինգ տարի է անցել: «Բրայզան շատ քիչ բան արեց այդ հինգ տարում: Չնայած իր 2006թ. խոստումներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, նա այդպես էլ հայտարարություն չարեց գերեզմանոցի ավերման բերաբերյալ: Սենատում իր թեկնածության քննարկումների ժամանակ Բրայզան որոշեց չարծարծել այդ հարցը և միայն երկրորդ լսման ժամանակ խոստացավ, որ կայցելի Նախիջևան: Սակայն, նա սպասեց ևս երեք ամիս, սակայն պաշտոնական Բաքուն թույլ չտվեց այցելել նրան Հին Ջուղա»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը չբարեհաճեց բացատրել, թե ինչու թույլ չի տվել Բրայզային այցելել Նախիջևանի գերեզմանոցի ավերակները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---