Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողներ պետբյուջե են վճարել 17.6 մլրդ դրամ

Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողներ պետբյուջե են վճարել 17.6 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է. Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 17.6 մլրդ. դրամ: Ընդ որում նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի փետրվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.4 տոկոսը:

01.03.2011թ.-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 80.4 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.4 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.5 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի փետրվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1623.6 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---