ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին դուր չեն եկել Օբամայի խոսքերը Մեծ Եղեռնի մասին

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին դուր չեն եկել Օբամայի խոսքերը Մեծ Եղեռնի մասին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը դժգոհություն է հայտնել ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի առթիվ:

«ԱՄՆ նախագահի ուղերձը պատմական սխալ է, անբավարար և միակողմանի քաղաքական ձևակերպում»,- գրել է Թանը Twitter-ում:

«Պատմական փաստերի միակողմանի մեկնաբանությունը չի նպաստում կողմերի միջև խաղաղության և համաձայնության ամրապնդմանը: ԱՄՆ-ն պետք է խրախուսի հայ-թուրքական հարաբերությունները, այլ ոչ թե խոչընդոտի դրանց նման հայտարարություններով»,- նշել է թուրք դիվանագետը, գրում է Samanyolu-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---