Եգիպտոսի հայերը երկրի անկայուն իրադրության պատճառով Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված երթ չի անցկացրել24 ապրիլի 2011 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Ի տարբերություն նախորդ տարիների, Եգիպտոսի հայ համայնքն այս անգամ երկրում առկա անկայուն իրադրության պատճառով չկարողացավ երթ անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց «Հուսաբեր» թերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բայրամյանը, երեկոյան Կահիրեում կկայանա հիշատակի երեկո և ոգեկոչման միջոցառում, որոնց ժամանակ հայաստանյան տենոր Գևորգ Հաջիյանը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները: Խոսքով հանդես կգա Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը: «Դեռևս ուրբաթ օրը Կահիրեում` սբ.Գևորգ եկեղեցում, հոգեհանգստյան պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասել է Բայրամյանը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |