Իրանն ավելացնում է իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում

PanARMENIAN.Net - Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլա Սայայարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ավելացնել իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում: IRNA գործակալությանը տված հարցազրույցում Սայայարին հայտնել է, որ երկրում մշակվել և ընդունվել է նոր պաշտպանական դոկտրին:

Սայայարին ընդգծել է Իրանի ռազմական ներկայության անհրաժշետությունը Ադենի ծոցի ջրերում: Ծովակալը նշել է, որ այդ ջրերում են գտնվում ևս 30 երկրների նավեր:

«Իրանն այժմ կարող է նաև տարբեր տեսակի սուզանավեր արտադրել»,-ասել է Սայայարին, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---