«Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը «Յունիբանկ»-ում անվճար է դարձել

«Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» ծառայությունը «Յունիբանկ»-ում անվճար է դարձել

PanARMENIAN.Net - Ինտերնետ ցանցից օգտվողների թվաքանակի մեծացման հետ մեկտեղ Հայաստանում գնալով աճում է նաև «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգով իրականացված բանկային գործարքների ծավալը: «Յունիբանկ» ՓԲԸ-ն առաջիններից մեկը ներդրեց այս համակարգը` նպաստելով Ինտերնետ բանկինգի կայացմանը հայաստանյան շուկայում: «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով: Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով հաճախորդին, առանց բանկ այցելելու, իրականացնել հետևյալ գործառնությունները` վճարման փաստաթղթերի մուտքագրում, խմբագրում և տպագրում, փաստաթղթերի առաքում բանկ, գործարքների իրականացում «Գործառնական օր» համակարգում, բանկ ուղարկված փաստաթղթերի վերաբերյալ տեղեկանքի, բանկային հաշիվներից քաղվածքի ստացում և տպագրում, հաշիվների ընթացիկ կարգավիճակի վերահսկում և այլն:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմում ներկայացնի բանկին` «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգում գրանցվելու նպատակով: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Հաշվի առնելով «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի օգտագործման բարձր արդյունավետությունը և հաճախորդների համար դրա հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, «Յունիբանկ»-ն այս ծառայությունը այսուհետ կտրամադրի անվճար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

«Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հավաստագիրը հիմնված է EV և SGC տեխնոլոգիաների վրա, որոնք ֆիշինգի /ինտերնետային խարդախության տեսակ/ դեմ պայքարի ամենահաջող մեթոդներն են: VeriSign Secure Site Pro with EV հավաստագիրը բրաուզերում կարմիրի փոխարեն արտապատկերում է կանաչ հասցեատող և բանկի անվանումը` բացառելով երրորդ անձանց կողմից խարդախության բոլոր փորձերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---