Հայաստանը մտադիր է կրկնապատկել հանքարդյունաբերության արտադրության ծավալները

Հայաստանը մտադիր է կրկնապատկել հանքարդյունաբերության արտադրության ծավալները

PanARMENIAN.Net - Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներից է, որտեղ աշխատում են երկրի խոշոր հարկ վճարողները, ապրիլի 27-ին Երևանում լրագրողներին ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Գիտեք, որ սկսել ենք հարկային և մաքսային ոլորտի բարեփոխումներ, ընդամենը մի քանի օր առաջ անվտանգության խորհրդում հաստատեցինք հարկային, մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որի նպատակն է թեթևացնել հարկ վճարողների հոգսերը, պարզեցնել ողջ համակարգը:

Ընդամենը օրեր առաջ կառավարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որը մասնագետներն արդեն հասցրել են որակել որպես հարկային համաներում: Իրականության մեջ դա հարկային համաներում չէ: Ճիշտ մոտեցում է, որի արդյունքում ընկերությունների համար ստեղծվել են բացառիկ հնարավորություններ՝ աշխատելով պետեկամուտների կոմիտեի հետ, մշակել նախորդ տարիներին չվճարված հարկերի մարման ժամանակացույց և ազատվել տույժերից ու տուգանքներից: Սա ձեռնատու է ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ՝ պետությանը: Կարծում եմ, որ ձեզնից շատերն արդեն սկսել են հարկային մարմինների հետ աշխատել էլեկտրոնային տարբերակով, և այս հնարավորությունն, իհարկե, նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Նման նախաձեռնությունների պակաս չենք ունենալու»,-գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

Ինչպես նշել է Սերժ Սարգսանը, աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման խնդիրներ, մասնավորապես, առաջիկա 3-3.5 տարիներին կրկնապատկվելու է արտադրության ծավալը: «Դա նշանակում է, որ կրկնապատկվելու են հարկային վճարումները, եթե ոչ կրկնակի չափով, ապա 0.7-0.8 անգամ ավելանալու են աշխատատեղերը»,- հավելել է պետության ղեկավարը:

Հայաստանում հանքարդյունաբերությունն արտահանման ուղղվածություն ունի, որի արտադրանքը հիմնականում արտահանվում է Եվրոպայի երկրներ: 2010-ին համաշխարհային շուկաներում գների աճը թույլ է տվել ապահովել հանքարդյունաբերության աճ 24.3 տոկոսով, մետաղագործության ոլորտի աճ` 6.4 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---